Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Նախարարի նոր օյինները

Նախարարի նոր օյինները
13.09.2013 | 00:00

Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը կամ իր վրա զարմացել է, կամ էլ վախենալու բան ունի։ Նախարարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, Յուրի Վարդանյանի ընդունարանը պահպանում է ոստիկանը։ Այսինքն, ընդունարանի առաջ, միջանցքում դրված է մեկ անցակետ։ Սա նոր գործելաոճ է կառավարության ողջ պատմության մեջ։ Գուցե նախարարն իրեն վարչապետի հե՞տ է շփոթել, իսկ եթե ոչ, ապա ումի՞ց է պատսպարվում՝ սպորտի աշխարհի ներկայացուցիչների՞ց։ Մեզ բազմիցս բողոքել են տարբեր մարզադպրոցի տնօրեններ և մարզիչներ, նշելով. «Նախարարի մոտ մտնելը մեծ խնդիր է։ Մեր հարցերը չգիտենք ինչպես նրան ներկայացնենք. խելքը գլխին ընդունելություն չի կազմակերպում, մեզ հետ չի շփվում»։ Մինչդեռ հիշեցնենք, որ նախարար նշանակվելուց անմիջապես հետո, մեզ հետ ճեպազրույցում Յուրի Վարդանյանը հավաստիացրեց, որ պաշտոնը բացասաբար չի ազդի իր մարդկային որակի վրա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2017

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ