Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանրային հանձնաժողով՝ տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար

Հանրային հանձնաժողով՝ տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար
29.09.2013 | 13:12

«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները նախաձեռնում են հանրային հանձնաժողով տրանսպորտային համակարգի խնդրով զբաղվելու համար։ Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի՝ 18.30, քաղաքացիական հաղթանակի խորհրդանիշ համարվող Մաշտոցի պուրակում։ Ըստ շարժման անդամների՝ «Մի քանի օր առաջ Տարոնը Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձևավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման և առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով: Փաստորեն, փորձ է արվում առանց համակարգային բարեփոխումների թանկացնել ուղեվարձը: Մենք հրաժարվել ենք այդ հակասահմանադրական և ձևական հանձնաժողովի մաս կազմել և նախաձեռնում ենք իրական հանրային շահը պաշտպանող հանձնաժողովտրանսպորտային համակարգի խնդիրներով զբաղվելու համար: Հանրային հանձնաժողովում բաց սկզբունքով կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղևորափոխադրողներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Բարև Երևան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ևս հրաժարվել են մասնակցել Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովին` հղում անելով ուղեվարձի թանկացման վերաբերյալ որոշման անօրինականությանը, հանձնաժողովի կեղծ լինելու հանգամանքին և ժողովրդի ծանր սոցիալական վիճակին»:
Շարժման անդամները հրավիրում են հանրային քննարկման բոլոր նրանց, ովքեր մտահոգված են տրանսպորտի ոլորտի հիմնախնդիրներով և ուղեվարձի թանկացման հարցով։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ