ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բերքի տոն՝ Լոռու մարզում

Բերքի տոն՝ Լոռու մարզում
02.10.2013 | 11:05

Հոկտեմբերի 6-ին Լոռու գեղատեսիլ անկյուններից մեկում՝ Գյուլագարակ համայնքի մերձակայքում, «Սոճուտ» հանգստյան տան հարևանությամբ, տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «Բերքի տոն» փառատոնը:
Մարզի համայնքները կներկայանան հայ գյուղացու արդար քրտինքով ստեղծած բերք ու բարիքով, հայկական ավանդական ուտեստներով՝ ցուցադրելով ողջ տարվա ընթացքում գյուղատնտեսության բնագավառի նվաճումները: Կներկայանան նաև տնտեսվարողները, անասնաբույծները, հողագործներն ու գյուղատնտեսները, անգամ՝ արհեստագործ-վարպետներ։
Միջոցառումը ունի նաև համերգային մաս, տարածաշրջանի շնորհալիները կներկայանան իրենց ելույթներով:

Բերքի տոներ Լոռու մարզում կազմակերպվում են 2002 թվականից։

Դիտվել է՝ 3649

Մեկնաբանություններ