Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մենք բավականին վայրենի ենք մնում, թեև համարվում ենք ավանդության հետևորդներ»

«Մենք բավականին վայրենի ենք մնում, թեև համարվում ենք ավանդության հետևորդներ»
02.10.2013 | 16:21

Այսօր «ՈՒրբաթ» մամուլի ակումբում, խոսելով «Համաներման սոցիալ-հասարակական հետևանքները» թեմայի շուրջ, «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ փորձեց ներկայացնել, թե ինչ բան է պատիժը, ինչպես և որքանով է այն կատարում իր ֆունկցիաները:

«Դա փոխհատուցում է, վրիժառություն կամ բարոյական ինչ-որ բան ստանալու միջոց: Մարդու կյանքը դիտվում է գերագույն արժեք և, որպես պատժամիջոց, փաստորեն, սահմանափակվում է նրա ազատությունը: Քանի որ օրենսդրական սահմանափակումները տարբեր երկրներում տարբեր են, և կան երկրներ, որտեղ սահմանվում է նույնիսկ 200 տարվա ազատազրկում, պետք է հասկանալ, որ մարդ ապրում է միջինը 70-80 տարի, և ինչ միտք ունի 200 տարի ազատազրկում տալ, անհասկանալի է: Դա նշանակում է, որ դատական համակարգերը ռացիոնալ չեն, կյանքից բավական հեռու են, առաջնորդվում են որոշ սկզբունքներով` դիմելով նման արտառոց քայլերի: Հազարավոր դեպքեր կան, երբ մարդասպանը մնում է ազատության մեջ, իսկ նա, ով չի կարողացել ապացուցել իր ալիբին, գնացել է դատապարտման, ենթարկվել մահապատժի և այլն»,- ասաց նա` ընդգծելով, որ պատիժն ունի պայմանական նշանակություն հենց հանցագործություն չկատարողների համար, ոչ թե կատարողների:
Ադիբեկյանի խոսքով, համաներման նպատակներից մեկը իրավական համակարգերի իրավահարաբերությունը հարթելն է:
«Օրենքի գերակայությունը չի նշանակում, որ օրենքը բացարձակ է, որովհետև օրենքն իր ներսում անկատար է»,- նշեց սոցիոլոգը և հավելեց, որ այդ անկատարությունը շտկելու մենաշնորհը տրված է երկրի առաջին դեմքին` նախագահին, ով պետք է այն օգտագործի ինչպես հարկն է:
«Եթե մենք հրաժարվում ենք նման բանից, ուրեմն հետ ենք գալիս բարբարոսության ժամանակաշրջան, որտեղ տիրում է «ատամն ընդ ատաման» սկզբունքը… Մենք բավականին վայրենի ենք մնում, թեև համարվում ենք ավանդության հետևորդներ»:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ