Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Փակ շուկայի մոտ լարված վիճակ է

Փակ շուկայի մոտ լարված վիճակ է
09.10.2013 | 18:10

Այս պահին Փակ շուկայի տարածքում լարված վիճակ է։ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները Մաշտոցի պուրակից երթով հասել են մինչև Փակ շուկա ու փակել շուկայի տարածքը։ Այնտեղ հավաքվել են նաև օլիգարխի պաշտպանները, որոնք ակցիայի մասնակիցների» պահանջում են ազատել տարածքը։ Նրանք վանկարկում են՝ «հեռացեք», «դուք թշնամի եք»։ «Պաշտպանների» ձեռքում նաև նույնաբովանդակ պաստառներ են։ Ոստիկանները երկու խմբերի առջև պատ են կազմել, սակայն պարզվում է Ալեքսանյանի կողմնակիցներն ավելի զորեղ են՝ փորձելով «արանքը ճեղքել» ու ակցիայի մասնակիցների վրա հարձակվել։ «Ձեր նմաններն այստեղ տեղ չունեն»,- այսպես են ակցիայի մասնակիցներին դիմում նրանք։

Տեղում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ