Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Մետրոպոլիտենը նշում է Երևանի տոնը

Մետրոպոլիտենը նշում է Երևանի տոնը
11.10.2013 | 15:01

Երևանի մետրոպոլիտենը վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ է: Մետրոյից օգտվող քաղաքացիներին նա դիմավորում է Երևանին նվիրված երգերով, ուղեկցում մինչև գնացք, այնուհետև` դեպի ելք: «Իմ սրտի մայրաքաղաք» խորագրի ներքո բոլոր կայարնների ստորգետնյա անցումների պատերին փակցված են հին Երևանն հիշեցնող լուսանկարներ` 1917, 1921,1935, 1964 թվերի երևանյան փողոցներն ու տեսարժան վայրերն արտացոլող պատկերներով: Որքան էլ որ զարմանալի է, ուղևորներին ամենևին էլ չեն հետաքրքրում ներկա Երևանի հետ գրեթե ոչ մի նմանություն չունեցող սև ու սպիտակ այդ լուսանկարները, յուրաքանչյուրն իր զրույցով, հոգսով տարված շտապում է…դե, ինչպես միշտ: Ավելին, նրանք, դեռ մի բան էլ դժգոհ դեմքերով, չարացած հայացք նետելով երգի ուղղությամբ, փնթփնթում էին թե` «օ՜ֆ, գլուխներս գնաց»:

Ահա այսպիսին է մեր ժողովուրդը` միշտ բողոքավոր և ամեն ինչից գրեթե միշտ դժգոհ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ