ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն»

«Փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն»
24.10.2013 | 18:54

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հյուրն էր:

Հայաստանի Հանրապետությունում օրինականության պահպանման գործում ունեցած ավանդի և ծննդյան 55-ամյակի կապակցությամբ նա պարգևատրվեց ԵՃՇՊՀ-ի ոսկե մեդալով:
ՀՀ ոստիկանապետն իր խոսքում կարևորեց համալսարանի հետ համագործակցությունը, նշելով, որ այն տարիների ավանդույթ ունի, և ընդգծելով ճանապարհային ոստիկանության կադրերի ուսուցման գործում համալսարանի ավանդը: Դասախոսները ոստիկանապետին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնցից ոչ մեկն անպատասխան չմնաց: Անդրադառնալով ոստիկանության նկատմամբ վստահության բարձրացման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Սկզբում փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն: Հաջորդ տարի կփոխենք համազգեստը: Ինչպես ասում են` հին գինին` հին տիկերում, նոր գինին` նոր տիկերում»։
«Ոստիկանության համակարգի ճանապարհային ոստիկանության բազմաթիվ սպաներ իրենց ուսումնական մկրտությունը սկսել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում: Այսօր արդեն անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել այդ համագործակցությանը, քանի որ գնալով գիտությունը զարգացում է ապրում, և կան բազմաթիվ հարցեր, որոնք գիտական մոտեցում են պահանջում: Մենք ունենք բոլոր հնարավորությունները ընդլայնելու այդ համագործակցությունը և՛ ՀՀ ոստիկանության ակադեմիայի, և՛ բազմաթիվ հետազոտական աշխատանքների ուղղությամբ»,- նշեց ԵՃՇՊՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1488

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ