ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 19 կազմակերպություն

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային մրցույթին դիմել է 19 կազմակերպություն
25.10.2013 | 17:03

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի առաջին նիստը։

Նիստի ընթացքում բացվեցին Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների դիմում-հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։

Դրամաշնորհ ստանալու համար դիմել է 19 կազմակերպություն։ Մասնավորապես, ՙՎերարտադրողական առողջության` պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի իրականացում՚ անվանակարգում դրամաշնորհ ստանալու համար դիմել է 1 հասարակական կազմակերպություն, ՙՎերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդների շրջանում՚ անվանակարգում՝ 2, ՙԳյուղացու առաջնահերթ խնդիրների հայտնաբերում, բարձրաձայնում, խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում՚ անվանակարգում՝ 1, ՙԳյուղական համայնքի բնակչության հետաքրքրություններին և պահանջներին համապատասխան ծրագրերի իրականացում, որոնք կնպաստեն գյուղից չհեռանալուն և կընձեռեն գյուղում գործելու հնարավորություն՚ անվանակարգում՝ 1, ՙԾխախոտի վնասակար ազդեցության մասին տեղեկատվության ճիշտ մատուցման կազմակերպում՚՝ անվանակարգում՝ 10, ՙԾխելու դեմ կանխարգելիչ միջոցառումներում հասարակության առավել լայն շերտերի ընդգրկում՚ անվանակարգում՝ 4 ՀԿ։ ՙԾխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին ՀՀ օրենքի առավել լիարժեք կիրառմանը նպաստող միջոցառումների կազմակերպում՚ անվանակարգում դրամաշնորհ ստանալու համար ոչ մի կազմակերպություն չի դիմել։

Մրցութային հանձնաժողովի անդամները ծանոթացան դրամաշնորհների համար ներկայացված դիմում-հայտերի ընդհանուր դրույթներին։ Առաջիկա օրերին նրանք կուսումնասիրեն փաթեթները, իսկ հոկտեմբերի 29-ին կայանալիք նիստում կորոշվեն հաղթող կազմակերպությունները։

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ