ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Իսկ ես սիրո՜ւմ էի Միխոյին

Իսկ ես սիրո՜ւմ էի Միխոյին
29.10.2013 | 13:57

Իսկ Միխոն խոր խարիզմա ուներ:

Իսկ մենք Միխոյի հետ ամեն տարի միասին էինք հանգստանում Ցխեսդելիում: Իր դաչան մի քանի տուն այն կողմ էր մեզնից:
ՈՒ երբ մենք գնում էինք ծովափ, իր պրո-ՆԱՏՕ-ական «ախրանան» ավտոմատներով մեր գլխին կանգնած հետևում էր, որ մենք ոչ մի վնաս չտանք Միխոյին:
ՈՒ մենք ոչ մի վնաս չէինք տալիս Միխոյին:
Միխոն մեկ էլ որոշում էր, որ կատերով պետք է գնա Բաթում, մեզ բոլորիս ջրից հանում էին, որ չկրակենք Միխոյի վրա, մինչև ինքն անցնի:
Մենք չէինք կրակում Միխոյի վրա:
Հետո Միխոն որոշում էր կատերով ման գալ ծովում, մեզ չէին թողնում, որ մենք մի ողջ օր մոտենանք ծովին, որ չտեսնենք՝ ինչ է անում Միխոն իր սիրուհու հետ կատերում` ծովի ամենախորքում:
Մենք չէինք մոտենում ծովին ու ոչ մի բան խաբար չէինք տալիս Սանդրա Ռուլոսին` Միխոյի գեղեցկատես, հոլանդուհի կնոջը...
Հետո գիժ Միխոն որոշում էր, որ ուղղաթիռով պետք է թռչի Թիֆլիս` ներկայացում նայի. հռնդում էր ուղղաթիռը ծովի ալիքների ու ավազի վրա, ու մենք տխրում է ինք, որ Միխոն գնում է...
Սիրում էի Միխոյին ու իր Վրաստանը...
Մի յուրօրինակ բան կար իր ժամանակ Վրաստանի մեջ... և դա կոչվում էր վարդերի ու Միխոյի Վրաստան:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ