ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ռուսական երթի» ժամանակ այրվել է ԵՄ դրոշը

«Ռուսական երթի» ժամանակ  այրվել է ԵՄ դրոշը
04.11.2013 | 16:30

Մոսկվայում ավարտվել է ռուս ազգայնականների ամենամյա ակցիան` «Ռուսական երթը»: Մոսկվայի ոստիկանության տվյալներով երթին մասնակցել է շուրջ 8 հազար մարդ, որից մոտ 30 մասնակիցներ ձերբակալվել են տարբեր խախտումների համար` արգելված խորհրդանիշի օգտագործում, ազգայնամոլական կոչեր և այլն: «Ռուսական երթը» կազմակերպվել է նաև Ռուսաստանի այլ քաղաքներում: Սիմֆերոպոլ քաղաքում այն տեղի է ունեցել երեկ, որի ընթացքում կազակները այրել են Եվրամիության դրոշը: Ռուս ազգայնականների նման միջոցառումները խիստ վտանգավոր են այլ ազգի ներկայացուցիչների համար, ովքեր կարող են վտանգի ենթարկվել հատկապես այդ օրերին: Ըստ ռուսական կայքերում հրապարակված տեղեկությունների երթը, բարեբախտաբար, արյունոտ հետևանքներ չի ունեցել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ