ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շանթ Հարությունյանի կոչի քաղաքական արժեքը

Շանթ Հարությունյանի կոչի քաղաքական արժեքը
05.11.2013 | 16:50

Այսօր, ժամը 17-ին նրանք, ովքեր ցանկանում են մեր երկրում ինչ-որ բան փոխել, կգնան Ազատության հրապարակ: «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը կոչ է արել հավաքվել հրապարակում և իրականացնել հեղափոխության երթը: Իսկ ո՞վ է Շանթը և ի՞նչ արժեք ունի նրա կոչը քաղաքական դաշտում: Շանթ Հարությունյանը, նախևառաջ, անշահախնդիր, անկաշառ գործիչ է, երբեք քաղաքական գործարքների չի գնացել, երբեք փող կամ պաշտոն չի վերցրել որևէ ուժից ինչ-ինչ ծառայության դիմաց: Ու թե մինչ օրս նա ավելի քիչ զանգվածների է հայտնի, միայն նրա համար, որ գործել է մենակ: Նա քանիցս իր հարցազրույցներում ասել է, թե չի վստահում քաղաքական կուսակցություններին: Կարծում եմ, սա ոչ թե Շանթի պրոբլեմն է, այլ այդ կուսակցությունների: Ուրեմն` քաղաքական դաշտում կա մեկը, ով չի խաղում այն սովորական կանոներով, որոնց լավ տիրապետում են գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Ոմանք սոցցանցերում նույնիսկ Շանթին տուն են ուղարկում` պատճառաբանելով, թե նա գաղափարախոսություն, ասելիք չունի: Նմանները այնքան են սևեռվել հեղափոխության գաղափարը Շանթի կողմից առաջադրվելու փաստի վրա, որ մոռացել են հետևել նրա մտքերին: Շանթի գաղափարախոսությունը իրականում արժեհամակարգի փոփոխության անհրաժեշտութան վրա է հիմնված, իսկ սրան դեմ` որքան ասես: Մարդիկ սովորել են գործող արժեհամակարգում ապրելուն : «Մտքի ճկունություն և ոչ մի խարդախություն» կարգախոսով առաջնորդվողների համար այս արժեհամակարգում մանևրելը հեշտ է: Եվ ուրեմն` հեղափոխական կոչերը միանգամայն անընդունելի: Անընդունելի են նաև այն առումով, որ Շանթի պարագայում չգիտեն ինչի սպասել, անկանխատեսելիությունը վատ բան է, վախեցնող. Շանթը գործարքների չգնացող է, կոմպրոմիսներ չընդունող է, ասել է` ինչքան ուժերս բավականացնեն կանգնելու եմ: Իսկ կբավականացնե՞ն մյուսների ուժերը Շանթի հետ հավասար հրապարակում կանգնելուն: Հայտնի է, որ մի քանի քաղաքական ուժերի նման հայտարարությունների լիմիտը շատ շուտ սպառվել է քաղաքական գործարքների արդյունքում: Բացառված չէ նաև, որ ոմանց մոտ պարզապես քաղաքական խանդն է խոսում` Ազատության հրապարակը որևէ մեկի կողմից քաղաքական պայքարով լցնելը որպես ընդդիմադիրի տիտղոսի բռնազավթում կարող է դիտվել: Եվ ուրեմն` Շանթ Հարությունյանի հեղափոխության կոչի քաղաքական արժեքը հենց քաղաքական դաշտի արձագանքի մեջ է, քաղաքական կուսակցությունների վարքաբանական տրամաբանության ու իշխանության հետ փոխհարաբերությունների անդրկուլիսներում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1761

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ