Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
18.11.2013 | 11:53

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 19-ին ժամը 07.00-ից մինչև նոյեմբերի 20-ը ժամը 19.00-ն Էրեբունի վարչական շրջանում, բացառությամբ Արցախ պողոտայի, կդիտարկվեն ժամանակացույցի խախտումներ, իսկ բարձրահարկ շենքերի վերին հարկերում՝ ջրի ճնշման տատանումներ:

Իսկ պլանային աշխատանքների հետ կապված, ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Ավան-Առինջ թաղամասի, Բաբաջանյան և Աճառյան փողոցների, ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոնի, թիվ 12 պոլիկլինիկայի, Խուդյակով 2, 3, 4, 68, 68/1, 70, 84/1 շենքերի, Ավանի 7-րդ փողոցի 1-ին և 4-րդ նրբանցքների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ