Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մեդվեդևը հրաժարականի դիմում կգրի՞

Մեդվեդևը հրաժարականի դիմում կգրի՞
19.11.2013 | 00:44

Վաղուց էր խոսվում, որ Պուտինը մտադրվել է Մեդվեդևին փոխարինել Ալեքսեյ Կուդրինով (ոմանք էլ Դմիտրի Ռոգոզինին են մատնանշում)։ Ասել, թե Կրեմլում սկանդալ է հասունանում, քիչ է, որովհետև ջինը հազիվ են պահում շշում: Խնդիրն «արտաքուստ» վերաբերում է հարկային օրենքների փաթեթին: Պուտինը Դումա է ներկայացրել օրենք, ըստ որի նախատեսվում է հարկային խախտումների համար քրգործեր հարուցելու իրավասությունը ներքին գործերից վերցնել և հարկային մարմնին տալ, որովհետև իր վարչապետությունից հետո` Մեդվեդևի ժամանակ շատ քիչ քրգործեր են հարուցվում հարկային պարտավորությունները չկատարելու մասով, ինչն էլ խարխլում է ռուսական տնտեսության հիմքերը:
Իրողությունը զայրացրել է Մեդվեդևին, նա էլ ասել է` քանակը դեռ որակ չէ: Մի խոսքով, Պուտինը գովել է Կուդրինին, ասել, որ որպես փորձագետ նա շատ լավ է համագործակցում իրենց հետ. հիշեցրել է, որ ժամանակին, երբ Կուդրինը քննադատել էր պրեզիդենտ Մեդվեդևի բյուջետային քաղաքականությունը, վերջինս հակադարձել էր՝ դիմում գրի, գնա, եթե ինձ հետ համաձայն չես:
Փաստորեն, Պուտինը շատ է ուզում, բայց Մեդվեդևին չի ասում` «դիմում գրի, գնա», թողնում է, որ վարչապետն ինքը հասկանա: Կհասկանա՞ Մեդվեդևը Պուտինին, թե՞ ոչ, այս պահին ռուս փորձագետները դժվարանում են ասել:
Բայց որ Պուտինը խոշոր դեմարշ է սկսել արևմտյան գործչի համարում ունեցող Մեդվեդևի դեմ, խիստ ակնհայտ է։ «Շատերը ցանկանում են լինել «белый и пушистый», համ էլ լիբերալ, բայց մենք գեղարվեստի արտիստներ չենք, որ նման ձևով կառավարենք երկիրը»,- յուր «հետախուզական» մաներայով «мочить» էր արել Պուտինը: Մյուս կողմից էլ՝ նա չի ցանկանում Սոչիի օլիմպիադայից առաջ մեծ սկանդալ սարքել:
ՈՒստի խաղի մեջ է մտել մյուս Դմիտրին՝ Պեսկովը (Պուտինի մամլո քարտուղարը), ասելով՝ Պուտինը հենց էնպես, ընդհանուր է խոսել Մեդվեդևի «պահով»:
Ըստ ամենայնի, Պուտինը, հետ-առաջ անելով, փորձում է ստուգել «միջազգային հանրության, Չեմբեռլենի» վերաբերմունքը ստեղծված խնդրին, որ հասկանա` ինչ անի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ