Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում

Հայ ռեժիսորները` «Մութ գիշերներ» փառատոնում
21.11.2013 | 11:55

Մեկնարկել է Տալլինի «Մութ գիշերներ» 17-րդ միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 600 խաղարկային լիամետրաժ, անիմացիոն, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր: Գլխավոր միջազգային մրցույթը կներկայացվի «Եվրասիա» խորագրով: Մրցութային այդ անվանակարգում ընդգրկված է նաև Սերժ Ավետիքյանի և Օլենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը: Հատուկ ծրագրով նոյեմբերի 21-26-ին կցուցադրվեն հայ երիտասարդ կինոռեժիսորների աշխատանքները, թվով` 17 ֆիլմ: Ընտրվել են այն երիտասարդների աշխատանքները, որոնք սկսել են ստեղծագործել 2000-ից:

Հավելենք, որ «Եվրասիա» մրցութային ժյուրիի կազմում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
«Մութ գիշերները» կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1952

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ