ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վրաստանի պատմական օրը

Վրաստանի պատմական օրը
28.11.2013 | 17:46

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Վիլնյուսում՝ Լիտվայի արտգործնախարարության շենքում, կայացել է Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը: «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փաստաթղթի այն մասը, որը վերաբերում է Եվրամիության հետ ասոցացմանը, վրացական կողմից ստորագրել է արտգործնախարարի տեղակալ Դավիթ Զալքալիանին, իսկ ազատ առևտրին վերաբերող մասը՝ էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Միխայիլ Ջանելիձեն:

Եվրամիության կողմից համաձայնագիրը ստորագրել են ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի ղեկավար Գունար Վիգանդը և Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով գլխավոր դեպարտամենտի ստորաբաժանման ղեկավար Ֆիլիպ Կուիսոնը: Փաստաթուղթը բաղկացած է 1000 էջից: Դավիթ Զալքալիանին օրը պատմական է որակել՝ նշելով, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը անդառնալի է: Նախաստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ փաստաթուղթը խորհրդանշական կերպով կստորագրի Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Վրացական կողմը ակնկալում է, որ համաձայնագիրը վերջնականապես կստորագրվի 2014 թվականի սեպտեմբերին:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ