Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հեղինակային երգի փառատոնը` երեկ ու այսօր

Հեղինակային երգի փառատոնը` երեկ ու այսօր
03.12.2013 | 14:17

«Ոսկե կիթառ» հեղինակային երգի հանրապետական փառատոնը մեր երկրում առաջին անգամ անցկացվել է 2006-ին: Այս ժանրում նորանոր անուններ են ի հայտ գալիս, հեղինակային երգի սիրահարներն էլ, ինչպես փառատոնի նախկին գեղարվեստական ղեկավար ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆՆ է ասում, քիչ են, բայց հատընտիր, սակայն փառատոնի մասին արդեն կարելի է խոսել անցյալով: Երգահանը նշեց, որ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպում էին հեղինակ-կատարողների փոքրիկ հավաք, համերգներից բացի, հնարավոր էր լինում մի քանի օր հանդիպել, շփվել: «Սակայն փառատոնը մեկ տարի հետաձգվեց ու հետաձգվում է մինչ օրս: Չգիտեմ հստակ պատճառը փառատոնի փակման: Երևի ակնկալիք չկար, ի վերջո, ինչո՞ւ պետք է պետական կառույցը ֆինանսավորի հեղինակային երգը, որտեղ կա հենց իրեն ուղղված քննադատություն»,- ասաց Էդուարդ Զորիկյանը: Հարցին, որ գուցե քի՞չ թիվ են կազմում այդ ժանրում ստեղծագործող մարդիկ, ինչն էլ պատճառ է դարձել, որ անտեսվի «Ոսկե կիթառ»-ը, պատասխանեց. «Չկա նման բան, Հայաստանում հեղինակ-կատարողների թիվը 10-ից չպետք է անցնի, և այդպես էլ կա, բայց եղել է 100-ից ավելի դիմորդ: Նրանք ուզում են մասնակցել, ներկայանալ, ի վերջո, փառատոնի ընթացքում եմ բացահայտվել նոր, այսօր արդեն հայտնի անունները»:

Հեղինակ-կատարողները հիմնականում հանդես են գալիս ակումբներում, փոքր, մտերմիկ տարածքներում:
Հավելենք, որ Էդուարդ Զորիկյանը դեկտեմբերի 17-ին, ժամը 20:00-ին համերգ է ունենալու «Meloman» ակումբում, մինչ այդ` դեկտեմբերի 5-ին, ժամը 21:00-ին` «White Crow»-ում, որտեղ սիրված երգահանը կներկայացի նաև «Աշխարհն ունենք» երգի պրեմիերան:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ