ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Եվրահեղափոխության» ելքը պարզ կլինի 48 ժամվա ընթացքում

«Եվրահեղափոխության» ելքը պարզ կլինի 48 ժամվա ընթացքում
04.12.2013 | 17:11

Այս մասին ասել է Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսեյ Կվասնևսկին լեհական մամուլին տված հարցազրույցում: Նրա խոսքով` Ուկրաինայի ցուցարարները նախագահ Վիկտոր Յանուկովիչին կարող են ստիպել կատարելու իրենց պայմանները միայն վճռական գործողությունների դեպքում: Լեհաստանի նախկին նախագահը կարծում է, որ ընդդիմության գործողությունների թուլանալու պարագայում Յանուկովիչը ուժ կգործադրի: Առաջիկա 48 ժամերի ընթացքում Ուկրաինայում կորոշվի հեղափոխության ելքը, իսկ դա մեծապես կախված կլինի ընդդիմության գործողություններից: Կվասնևսկին ասել է, թե Յանուկովիչը ստեղծված իրավիճակի լուծման համար գործողությունների հստակ ծրագիր չունի, նա սպասում է իրադարձությունների զարգացմանը և արձագանքում է դրանց սահմաններում: «Նա մի նպատակ ունի` վերադարձնել խաղաղությունը և ապահովել իր վերընտրությունը 2015-ին», -ասել է Կվասնևսկին: Վերջինիս կարծիքով` Յանուկովիչի հրաժարականը քիչ հավանական է, քանի որ այսօր Ուկրաինայի իշխանությունն ավելի ուժեղ է, քան նարնջագույն հեղափոխության ժամանակ, իսկ ընդդիմության ճնշումները Յանուկովիչին կարող են ստիպել որոշ զիջումների գնալ, ասենք, պաշտոնանկ անել այս կամ այն նախարարին կամ նույնիսկ վարչապետին: Հիշեցնենք, որ Ալեքսեյ Կվասնևսկին Եվրախորհրդարանի նախկին նախագահ Փեթ Քոքսի հետ ԵՄ հանձնարարությամբ առաքելություն էր իրականացնում Ուկրաինայում` նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի գործով:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1165

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ