Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հեռու եմ այն մտքից, որ դատական համակարգում բացառապես հրեշտակներ են

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Հեռու եմ այն մտքից, որ դատական համակարգում բացառապես հրեշտակներ են
11.12.2013 | 12:50

Ինչ խոսք, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դատական համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ հրապարակված զեկույցը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս: Որպես իրավաբան, կարծում եմ, որ դրանք ավելի արժեքավոր կլինեին, եթե հիմնված լինեին կոնկրետ փաստերի հիման վրա, ինչը փաստաթուղթը կդարձներ անխոցելի: Բայց ես հեռու եմ նաև այն մտքից, որ դատական համակարգում բացառապես հրեշտակներ են: Այս ֆոնի վրա, երբ կողմերը սկսել են իսկական փոխհրաձգություն, որպես փաստաբան առաջիկա երկու օրերի ընթացքում հաղորդում եմ ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազին՝ քննության առնելու ՀՀ վարչական դատարանի X դատավորին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ կապված վերջինիս գործունեության հետ: Չեմ բացառում, որ հաղորդումը կներկայացնեմ հրապարակային:

Դիտվել է՝ 3355

Մեկնաբանություններ