Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ամեն մարդ արժանի է իր ստացած մրցանակին»

«Ամեն մարդ արժանի է իր ստացած մրցանակին»
11.12.2013 | 20:31

Երիտասարդ գրականագետները լքում են գրողներիի միության շարքերը: Գրողին տրվող պետական մրցանակը, նորից ու նորից քննարկման առարկա է դառնում: Կարծիքները միանշանակ չեն:

Բանաստեղծ, թարգմանիչ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարող մեկնաբանել տեղի ունեցածը, քանի որ չգիտի ինչն ինչոց է: «Եթե ճիշտ է, որ մեզանում արդարադատությունը մեկ ոտքով է կաղում, ապա առավել ևս ճիշտ է, որ արդարամտությունը՝ ամբողջ երկու,- ասաց նա:- Քանի որ մարդ-անհատը մեզանում որոշակիորեն արժեզրկված է, բոլոր երկոտանի ուղեղակիրները իրենց ինքնահաստատումը որոնում են պաշտոնների մեջ, թեկուզ ինչ-ինչ միությունների նախագահ, խմբապետ կամ թամաշայի կենտրոնում լինելու մեջ: Սա թերևս ծիծաղելի կլիներ, եթե չլիներ ողբերգական... Իսկ Հասմիկն ու Արքմենիկը արդեն մեծ են սա հասկանալու համար, և կառաջարկեի այսուհետ հրաժարվեն իրենց միավորող -իկ փոքրացուցչից ու վերանվանակոչվեն Հասմ և Արքմեն»: Նրա կարծիքով` մեր իրականությունն այնքան է վերացական, որ նրան ընդդիմանալու պարզապես շփման կետ չկա, ուր մնաց հենման կետ: «Հասմիկին և Արքմենիկին մաղթում եմ ծով-համբերություն»,- ասաց Աշոտ Ալեքսանյանը:
«Ամեն մարդ արժանի է իր ստացած մրցանակին, և չկա մի մրցանակ, որ արժանի լինի որևէ մարդու տալու: Մրցանակների փոխարեն կառաջարկեի մարդկանց մեղքերի թողության գիր տալ, ինդուլգենցիա, դրան մարդիկ ավելի քան արժանի են... և անխտիր...»,- հավելեց զրուցակիցս:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1216

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ