Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ձնամաքրման աշխատանքները տեսանելի են դարձել լուսադեմին

Ձնամաքրման աշխատանքները տեսանելի են դարձել լուսադեմին
13.12.2013 | 14:15

Մայրաքաղաքում ընթանում են մայթերի, բակերի և հարակից տարածքների մաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ձնամաքրման աշխատանքներն առանց դադարի շարունակվել են նաև դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը: Ձնամաքրման աշխատանքները տեսանելի են դարձել լուսադեմին, երբ դադարել են տեղումները: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 230 տոննա աղ և շուրջ 480 խմ ավազ: Երևանյան փողոցներում աշխատել է 142 միավոր մեքենամեխանիզմ` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրած տեխնիկան: Արդյունքում մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական բոլոր փողոցները լիարժեք երթևեկելի են:

Իսկ ծայրամասերում բնակվող մեր քաղաքացիները դժվար թե գոհ լինեն փողոցների, մայթերի, առավել ևս բակերի մաքրությունից, ինչն ունի իր հերթապահ պատասխանը` ձմռանը մաքրամաքուր փողոցներ ունենալ հնարավոր չէ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ