ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար

Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար
19.12.2013 | 12:19

ՍԴՀԿ ատենապետի և Սիրիայի գործերի հավատարմատարի հանդիպումը

Այսօր՝ 19.12.2013-ին, Երևանում Սիրիայի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջև: Վերջինիս ուղեկցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ և լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը և Գագիկ Մելիքյանը: Հանդիպման ընթացքում պարոն Նայալը շնորհակալություն հայտնեց Հայաստանին ու հայ ժողովրդին Սիրիայի հարցում ունեցած հավասարակշիռ վերաբերմունքի համար, ինչպես նաև ընդգծեց Սիրիայում բնակվող հայերի դերն այդ երկրում խաղաղության ամրապնդման հարցում: ՍԴՀԿ ատենապետն ընդգծեց իրենց համար Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման, ինչպես նաև եղբայրական երկրում խաղաղության հաստատման կարևորությունը: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին՝ Նարեկ Գալստյանն իր խոսքում նկատեց, որ Սիրիայում խաղաղության հաստատմանը դեմ է հատկապես Թուրքիան, ինչպես նաև հիշեցրեց, որ միջազգային մամուլում բազմիցս նշվել է այն փաստը, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա:

«Խոսակցություններ կան, որ որոշ թուրքական կազմակերպությունները գլխագին են նշանակել ամեն մի սպանված հայի համար»,-նշեց ՍԴՀԿ ատենապետը:

ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը հույս հայտնեց, որ շուտով Սիրիայում խաղաղություն կվերահաստատվի, և Սիրիայի ու Հայաստանի մեջ կվերականգնվեն երբեմնի աշխույժ և սերտ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը:

ՍԴՀԿ մամլո դիւան

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ