«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

ՈՒզում եք նիհարե՞լ` ամուսնալուծվեք

ՈՒզում եք նիհարե՞լ` ամուսնալուծվեք
06.01.2014 | 16:18

Բրիտանացի փորձագետների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնական կյանքով ապրող մարդիկ ձեռք են բերում ավելորդ քաշ: Հարցումների արդյունքում շուրջ 1000 մասնակիցներ խոստովանել են, որ հարսանիքից հետո իրենց քաշի ծավալներն աստիճանաբար մեծացել են:

Պարզվել է, որ հարսանիքից հետո առաջին տարվա ընթացքում ընտանիքների մոտ 40 տոկոսն իր քաշն ավելացրել է միջինը երկու կիլոգրամով, իսկ մոտ 20 տոկոսը` նույնիսկ երեք կիլոգրամով: Արդեն ամուսնության չորրորդ տարում նրանց քաշին գումարվել է մոտ վեց կիլոգրամ:

Քաշի ավելացման հիմնական պատճառները, ըստ հարցվողների, հեռուստացույց դիտելու ընթացքում նախուտեստ համտեսելն է, ինչպես նաև` հղիությունը: Այստեղ շատ կարևոր է նաև կողակցի խրախուսանքի պակասը, անուշադրությունը, ինչը, կարելի է ասել, զգալի հետք է թողնում մարդու ֆիզիկական վիճակի ու կեցվածքի պահպանման վրա:

Միայն հարցվածների 18 տոկոսն է կարծում, որ ամուսնությունը որևէ ազդեցություն չի ունեցել իրենց քաշի ավելացման հարցում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ