Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չինովնիկները հեռախոսով խոսելուց վախենում են

Չինովնիկները հեռախոսով խոսելուց վախենում են
08.01.2014 | 17:17

Վերջերս ուշագրավ երևույթ է նկատվում մանր ու միջին չինովնիկների շրջանում: Բոլորը վախեցած են հեռախոսով խոսում, երբ հերթը հասնում է որոշակի պայմանավորվածությունների: «Դա հեռախոսային խոսակցություն չէ». սա ամենից հաճախ հնչող արտահայտությունն է: Վերջիններս համոզված են, որ իրենց հեռախոսներն ԱԱԾ-ն ուշիուշով լսում է: Բայց քանի որ չեն կարող հրաժարվել նաև ցանկալի կաշառքից, ստվերային գործարքներից, նախընտրում են տետատետ հանդիպումները: Պաշտոն զբաղեցնող անձանցից մեկը մեզ հետ անկեղծացավ և նշեց, որ ոչ միայն անձնական հեռախոսներն են գաղտնալսվում, այլև իրենց սոցիալական ցանցերի գրառումներն են քննարկման թեմա դառնում՝ նախագահականից սկսած, դատախազությունով ու ԱԱԾ-ով վերջացրած:

Որոշ նախարարություններում «հեռախոսաֆոբիան» շատ ավելի սուր է դրված: Պաշտպանության նախարարությունում այս երևույթը վառ նկատվում է զորակոչի շրջանում, երբ բանակից ազատելու կամ «լավ» տեղ գցելու խնդիր է դրված: Այս մասին պայմանավորվածությունները բարձրաստիճան չինովնիկների հետ պետական գաղտնիքի նման բան են: Ոչ մեկն այս մասին հեռախոսով կես բառ անգամ չի խոսում:

Ի դեպ, այս երևույթը համատարած է և «ներառում» է բոլոր գերատեսչություններում աշխատողներին, որոնք այս կամ այն կերպ «գործ» դասավորողներ են կամ դրանց պատվիրատուներ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ