Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հանուն ինչի՞ է գրվել «Էլնարան»

Հանուն ինչի՞ է գրվել «Էլնարան»
14.01.2014 | 14:28

Իջևանցի բանաստեղծ, ՀԳՄ Տավուշի մարզային կառույցի անդամ, մարզպետի խորհրդական Լյուբիկ Չիբուխչյանը գիրք է ձոնել ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլևային: Երգչուհին երկար ժամանակ հարկ չի համարել արձագանքել մեծարանքին: Բայց, ի վերջո, խախտել է լռությունը և տվել իր գնահատականը: Նա ուրախ է, որ հայերը գնահատում են իր տաղանդը, բայց չի մոռանում այն ցավը, որ ինքը և իր հայրենակիցները վերապրել են Արցախյան պատերազմի ժամանակ: Ղարաբաղը ցավ է, որ մեկ գրքով չի բուժվի` ասել է նա:

Պարզվում է, որ հայերը, ըստ երգչուհու, ադրբեջանական արվեստը գնահատելով են զբաղված մինչ վերոնշյալ ձոներգը, և դեռ պիտի ջանքեր գործադրեն մեղմելու համար ազերների ցավը:
«Էլնարա» պոեմի համար հեղինակին չեն խարազանել հայրենիքում, ինչպես եղավ Այլիսլիի դեպքում, ում պաշտպանության և գրքի թարգմանության համար պատրաստակամություն էին հայտնել մեր մտավորականները:
«Քարե երազները» միտում ունի սրբացնելու, մաքրելու իր ժողովրդին, այն համարվում էր գիրք-ապաշխարանք, գրվել է ի սեր իր ժողովրդի: Հետաքրքիր է` հանուն ինչի՞ է գրվել «Էլնարան»:
Հավելենք, որ «Էլնարայի» հեղինակը գրքեր է ձոնել Վլադիմիր Պուտինին, Սերժ Սարգսյանին, Պետրոս Մեծին, Վլադիմիր Ժիրինովսկուն և այլոց:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ