Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
15.01.2014 | 12:05

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին` ժամը 11.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:

Արարատի, Ապարանի, Սևանի, Գավառի, Վարդենիսի, Ճանբարակի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյանց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ