Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Սա «հնարավորությունների» ամսագիր է»

«Սա «հնարավորությունների» ամսագիր է»
17.01.2014 | 15:22

Նկարիչների միության համագումարում առաջարկ եղավ` ունենալ սեփական տպարան և միության «Կերպարվեստ» ամսագիրը վերածել շաբաթաթերթի: Ամսագրի գլխավոր խմբագիր ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ տպարան ունենալը համարում է բարի ցանկություն, որի իրականացումը, սակայն, մեծ ծախսեր է պահանջում, բացի այդ, մեծ հարց է, այն կարո՞ղ է լիարժեք գործել հրատարակչությունների առատության ներկա պայմաններում: Իսկ շաբաթաթերթի գաղափարը, ըստ նրա, անհիմն է, քանի որ թերթերով գերհագեցած տեղեկատվական դաշտում այն ուղղակի կկորչի: Ամսագիր ասվածն էլ վերածվել է հանդեսի, տպագրվում է շատ դժվարությամբ, տարին մեկ, հովանավոր չունենալու և ֆինանսների բացակայության պատճառով:
«Կերպարվեստն» արվեստասեր հասարակության համար է, այն անվճար տրամադրվում է նկարիչներին, գրադարաններին, ուղարկվում է արտերկիր, ՀՆՄ մասնաճյուղեր և այլն: Որոշ նկարիչների շրջանում կա դժգոհություն առ այն, որ իրենց ցուցահանդեսներին չեն անդրադառնում: Վրեժ Առաքելյանի խոսքով` նկարիչների դժգոհությունը խիստ սուբյեկտիվ է, որովհետև բոլոր ցուցահանդեսները պարբերաբար լուսաբանվում են: «2013-ի վերջին համարի շապիկին մեկական նկար կա, այդպես են ներկայացվել ժամանակակից նկարիչները, ովքեր անհատական ցուցահանդես են ունեցել- ասաց նա:- Մեկ նկարչին առանձնացնելը կոռեկտ չէ, «Կերպարվեստը» ողջ միության հանդեսն է, ուր տեղ են գտնում հոբելյաններ, հուշապատումներ, արվեստաբանական վերլուծություններ, տեսական նյութեր, նաև երգիծանք»: Հաջորդ դժգոհությունը վերաբերում էր հանդեսում տեղ գտած նյութերին, որոնք որակվեցին ակադեմիական:
«Ակադեմիական նյութեր չեն, արվեստաբանական վերլուծություններ են` գրված հենց «Կերպարվեստի» համար»,- հակադարձեց Վրեժ Առաքելյանը, նշելով, որ նկարիչները չեն գնում այն, նվեր են ստանում և չպետք է դժգոհեն, քանզի սա «հնարավորությունների» ամսագիր է: Շատ շատերն էլ գոհ են մեր աշխատանքից: Իսկ դժգոհողը նկարիչ Գայանե Խաչատրյանն է, ով խիստ դժգոհ էր այն առնչությամբ, որ թբիլիսաբնակ ճանաչված գեղանկարիչ, իր անվանակից Գայանե Խաչատրյանի արվեստը «Կերպարվեստի» վերջին համարում առանձին վերլուծական նյութով է ներկայացվել, իսկ իրենը` ոչ:
Եթե գումար լիներ, ի՞նչ ձևաչափով կտպագրեիք ամսագիրը` հետաքրքրվեցի: «Կտպագրվեր ամիսը մեկ, որովհետև ահռելի նյութ կա»,- ասաց «Կերպարվեստի» խմբագիրը, տեղեկացնելով, որ այս տարի նպատակ ունեն որոշ էջեր տրամադրելու հայ ժամանակակից և դասական արվեստը ներկայացնող կերպարվեստի մասնավոր սրահներին և ունենալու մշտական գործընկերներ: Հավելենք, որ նկարիչների միության «Կերպարվեստ» հանդեսը լույս է տեսնում 2003-ից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ