ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Գիտությանը հատկացվող գումարներն աճում են

Գիտությանը հատկացվող գումարներն աճում են
22.01.2014 | 16:25

Այսօր կառավարությունում հաշվետվություն ներկայացնելու հերթը գիտության պետական կոմիտեինն էր, որի նախագահ Սամվել Հարությունյանը հանգամանորեն անդրադարձավ կատարված աշխատանքներին և առաջիկա անելիքներին։ Նախորդ տարի մրցույթների կազմակերպման գործընթացում կատարվել են մի շարք բարեփոխումներ։ Բարձր արդյունավետությամբ աշխատող 97 գիտաշխատող մեկ տարի ստանալու է ամսական 135000 դրամ, գիտական սարքերի և սարքավորումների ձեռք բերման համար տրամադրվել է 305 մլն 570000 դրամ։ Ավելացել են գիտական թեմաների ֆինանսավորման մրցույթների ծավալները, գիտաշխատողների միջին աշխատավարձն ավելացել է՝ հասնելով 100000 դրամի։ Առաջին անգամ հայտերն ընդունվել են առցանց՝ բացառելով ցանկացած միջամտություն մրցութային գործընթացին։ Սամվել Հարությունյանի տեղեկացմամբ՝ իրականացվել են 13 գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր՝ 1 մլն 536,726,3 դրամի չափով։ Ֆինանսավորվել են երիտասարդ գիտնականների երեք դպրոց, 30 գիտական միջոցառում, միջազգային գործուղման է մեկնել 220 գիտնական։

Անցնելով 2014-ի անելիքներին, կոմիտեի նախագահն առանձնացրեց «Քենդլ» նախագծի շուրջ աշխատանքները, որի շրջանակներում նախատեսվում են այցելություն ԱՄՆ, Չինաստան, մասնակցություն եվրոպական գիտական ֆորումին և այլն։ Շարունակվելու են նաև գիտական թեմաների մրցույթները, լինելու է նաև օրենսդրական որոշակի չափորոշիչների ամրագրում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ