Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայտնի են մեր օլիմպիականները

Հայտնի են մեր  օլիմպիականները
24.01.2014 | 14:27

Ըստ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի, Հայաստանի օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական վերադաս ատյան է ուղարկել Սոչիի օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների ու մարզիչների անվանացանկը:
Ներկայացնենք նրանց:

Մեր հարվածային հիմնական ուժը՝ աշոցքցի քսաներկուամյա դահուկորդ Սերգեյ Միքայելյանը (մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Արթուր Միքայելյան), հանդես կգա չորս մրցաձևում՝ սկիաթլոն (15 կմ դասական ոճ + 15 կմ չմշկաոճ), 15 կմ դասական ոճ, արագավազք, 50 կմ ազատ ոճ: Մեկ այլ աշոցքցի մարզիկ` քսանչորսամյա Արթուր Եղոյանը (մարզիչը նույն Արթուր Միքայելյանն է, Սերգեյի հայրը), կմրցի երեք ձևից՝ սկիաթլոն, 15 կմ դասական ոճ, արագավազք:
Դահուկավազքում ունենք նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչ: Քսանմեկամյա գյումրեցի Կատյա Գալստյանը (մարզիչ՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Սլավա Սարգսյան) օլիմպիական դահուկուղիում կներկայացնի 10 կմ դասական ոճը: Լեռնադահուկորդների պայքարում մեր երկիրը ներկայացված կլինի ամերիկաբնակ Արման Սերեբրյակյանով: Նա հանդես կգա հատուկ ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում: Մարզիկին Սոչի կուղեկցի ծաղկաձորցի մարզիչ Սեյրան Հարությունյանը:
Մի երկու խոսք մերոնց մասնակցության ժամանակացույցի առնչությամբ: Դահուկորդները փետրվարի 9-ին (ժամը՝ 14:00-16:00) կմասնակցեն սկիաթլոնի, փետրվարի 11-ին՝ արագավազքի (ժամը՝ 14:00-16:00), փետրվարի 14-ին՝ 15 կմ, և փետրվարի 23-ին՝ 50 կմ դահուկավազքի մրցումներին (վերջին ձևը ներկայացնելու է միայն Սերգեյ Միքայելյանը), իսկ դահուկորդուհին մրցասպարեզում կլինի փետրվարի 13-ին (ժամը՝ 14:00-15:40): Ինչ վերաբերում է Արման Սերեբրյակյանին, նա մրցուղի դուրս կգա փետրվարի 19-ին (հսկա ոլորավայրէջք) ու փետրվարի 22-ին (հատուկ ոլորավայրէջք): Արմանի մասնակցությամբ մրցաձևերն անցկացվելու են երկու հերթով` կեսօրին ու երեկոյան:
Տեղեկացնենք, որ այս պահին մեր օլիմպիականները դեռ հայրենիքում են: Դահուկորդներն ավարտական մարզումներն անցկացնում են Աշոցքում ու Գյումրիում, լեռնադահուկորդը՝ Ծաղկաձորում: Նրանք Սոչի կմեկնեն ամսվա վերջին: Ավելացնենք նաև, որ մեր պատվիրակության դրոշակակիրն է լինելու Սերգեյ Միքայելյանը, ումից էլ, ի դեպ, ունենք ամենախոշոր սպասումները: Ճիշտ է, հանուն ճշմարտության պիտի ասել, որ դրանք մեդալային չեն (խոսքը վերաբերում է բոլոր մարզիկներին), սակայն այնպես էլ չէ, որ ասենք՝ մասնակցում են հանուն մասնակցության: Բոլոր դեպքերում հաջողություն մաղթենք մարզիկներին, ցանկանք արժանապատիվ մասնակցություն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ