Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մանսուրյանական տարի

Մանսուրյանական տարի
27.01.2014 | 12:34

Այսօր լրանում է անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը:
Մաեստրոյի հոբելյանական առաջին համերգը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հայտնի «Zipper» սրահում: Հնչել են նրա` տարբեր տարիների գրված ստեղծագործությունները:

«Տիգրան Մանսուրյանի վսեմ, հոգևոր երաժշտությունն ունի խորքային տխրություն: Բայց մակերեսները մնում են անխռով, զարմանալիորեն հյութեղ և աներևակայելի գեղեցիկ». գրել է «Լոս Անջելես թայմս» պարբերականը:
Հոդվածում ասվում է նաև. «Ճոխ զգացմունքայնությունը` որպես հոգևոր դեղամիջոց նրա գաղտնի զենքն է և կասկած չկա, որ հենց դա է 75-ամյա հայ կոմպոզիտորին աշխարհահռչակ կերպար դարձրել»:
Երաժշտաքննադատ Մարկ Սուիդը նշել է. «Մեկ անգամ Մանսուրյան լսելով, այլևս հնարավոր չէ մոռանալ նրա հնչյունների առեղծվածային աշխարհը»:
Տարին խոստանում է լինել մանսուրյանական` երաժշտական, առեղծվածային, պարզ և հյութեղ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ