Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
31.01.2014 | 00:43

Յորժամ երթայցեմ, Տեր, ի ճանապարհս, մի՛ թողուր զիս միայն. այլ առաքեա զօգնականութիւն քո զհետ իմ՝ պահել զիս յամենայն փորձութեանց սատանայի ի տուէ և ի գիշերի. և մի՛ տալ թոյլ մեղանչել մտաց իմոց, այլ կոծել զկոծ մեծ ի վերայ մեղաց և անօրէնութեանց իմոց։


Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ