Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքների ցուցահանդեսը` Գերմանիայում

Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքների ցուցահանդեսը` Գերմանիայում
19.02.2014 | 11:40

Գերմանիայի Մորիցբուրգ-Սաքսոնիա-Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում փետրվարի 20-ից մինչև մայիսի 4-ը կկայանա «Մինաս և Նարեկ Ավետիսյան. մոդեռնը և ավանգարդը Հայաստանում» ցուցահանդեսը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշելով, որ գերմանացի արվեստասեր հանրությանը կներկայացվեն Մինաս Ավետիսյանի ստեղծագործական գործունեության տարբեր փուլերը, միևնույն ժամանակ հնարավորություն կընձեռվի ծանոթանալու Նարեկ Ավետիսյանի «Ինտերֆրակտալներ» (2008-2010 թթ.) շարքին:

Մինաս և Նարեկ Ավետիսյանների աշխատանքներն առաջին անգամ են ցուցադրվելու միասին: Հրատարակվել է նաև ցուցահանդեսի եռալեզու պատկերագիրքը (գերմաներեն, հայերեն և անգլերեն):


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1872

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ