ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»

«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»
20.02.2014 | 22:16

Փետրվարի 20-ին «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին` Դմիտրո Կրիկուն՝ լրագրող, մեդիա փորձագետ, Անատոլի Մարցինովսկին՝ Ինտերնյուս-Ուկրաինայի ներկայացուցիչ, Օլեքսանդրա Մատվիյչուկը՝ Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող, Քաղաքացիական ազատությունների կենտրոնի ղեկավար, Ստեփան Գրիգորյանը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար։

«Մենք հրավիրում ենք Ուկրաինա՝ Կիև և շրջաններ, բոլոր միջազգային կազմակերպություններին, բոլոր երկրների Ազգային ժողովի ներկայացուցիչներին և խնդրում ենք Եվրոպային քայլեր ձեռնարկել ուկրաինական օլիգարխների՝ եվրոպական բանկերում ունեցած բանկային հաշիվներն արգելափակելու ուղղությամբ»,- այսպիսի կոչ արեց Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնության համակարգող Օլեքսանդրա Մատվիյչուկն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկմանը:
Մատվիյչուկի խոսքով՝ Ուկրաինայի ընդդիմությունը երբեք չի ղեկավարել մայդանը: Այն տարբեր գաղափարական խմբերի ապակենտրոնացված հավաք է:
«Ուկրաինայում իշխանությունը պատերազմ է վարում սեփական ժողովրդի դեմ, այլ կերպ այս իրավիճակը չէի անվանի»,- ասաց լրագրող, մեդիա փորձագետ Դմիտրո Կրիկունը: Նա փաստեց, որ ըստ Ուկրաինայում անցկացված սոցիոլոգիական հարցումներից մեկի՝ Մայդանում հավաքվածների ընդամենը 10 տոկոսն է եկել՝ ընդդիմության կոչերից ելնելով:
«Այն իշխանությունը, որ կրակ է բացում իր ժողովրդի դեմ, լեգիտիմ լինել չի կարող»,- նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը: Ցավակցելով զոհերի հարազատներին և իր համերաշխությունը հայտնելով մայդանում պայքարող քաղաքացիներին՝ նա կարծիք հայտնեց, որ Ուկրաինան որակապես տարբերվում է հետխորհրդային բոլոր երկրներից, նույնիսկ Վրաստանից. «Ուկրաինայում, որ սովոր է տարբեր ազատությունների, հնարավոր չէ մտցնել բելառուսական ավտորիտար համակարգ»:
«Մայդանում հավաքվածների առաջին պահանջը Յանուկովիչի հրաժարականն է»,- կարծում է Ինտերնյուս-Ուկրաինայի ներկայացուցիչ Անատոլի Մարցինովսկին: Անդրադառնալով արտաքին ուժերի դիրքորոշմանը՝ Անատոլի Մարցինովսկին նշեց, որ մայդանում հավաքվածների տեսանկյունից ԱՄՆ-ի դիրքորոշումն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ավելի ընդունելի է, քան Եվրամիության դիրքորոշումը:
Մեկնաբանելով իրավիճակը՝ Օլեքսանդրա Մատվիյչուկը հայտնեց. «Եթե նախկինում Եվրամայդան SOS քաղաքացիական նախաձեռնությանը զանգում էին մայդանի զոհերի և վիրավորների հարազատները՝ օգնության համար, ապա երեկվանից մենք ենք զանգում և հայտնում մարդկանց, որ իրենց հարազատները զոհվել են»:
Դմիտրո Կրիկունի կարծիքով՝ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում իշխանության ձեռքում չեն գտնվում, և այդ առումով իրավիճակն Ուկրաինայում բարվոք է: Նա կոչ արեց իր բոլոր գործընկերներին՝ լրագրողներին, չբնորոշել իրադրությունը սուր արտահայտություններով, ինչպիսին է «քաղաքացիական պատերազմը». «Կիևում և այլ քաղաքներում հիմա ժողովուրդն ընդդիմանում է կառավարությանը, իշխանությունն էլ դիմում է ուժային գործողությունների և հանցավոր խմբերի, որոնք պաշտպանում են իշխանությանը, այսպիսին է իրադրությունը»:
Եզրափակելով քննարկումը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ուկրաինայի եվրոպական ապագան շատ շոշափելի է: Այդ առումով Հայաստանի իրավիճակի հետ ընդհանուր բան չկա: Մեր ընդդիմության օրակարգն այլ է»:


Նյութը՝ ըստ «Մեդիա» կենտրոնի

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ