ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Նորվեգացիներն անցան առաջ

Նորվեգացիներն անցան առաջ
21.02.2014 | 11:12

Սոչիի օլիմպիական խաղերի տասներեքերորդ օրը Նորվեգիայի պատվիրակները մեդալային հաշվարկով վերջապես դուրս եկան առաջին հորիզոնական: Այժմ նրանց ակտիվում է ինը ոսկե, չորս արծաթե, յոթ բրոնզե մեդալ: Հետաքրքրական է, որ իններորդ մեդալը բերեցին բիաթլոնիստները, որոնք, այնուամենայնիվ, ակնկալված մրցելույթ չեն ունենում Ռուսաստանում: Հատկանշական է, որ խառը փոխանցումավազքի արդյունքով նրանցից Էկհոֆը նվաճեց իր առաջին օլիմպիական ոսկին, Բյորգենը դարձավ կրկնակի, Սվենսենը` քառակի, իսկ Բյոռնդալենը` ութակի չեմպիոն:
Թիմային հաշվարկով երկրորդը գերմանացիներն են (8-3-4), երրորդը` ամերիկացիները (7-5-11), չորրորդը` ռուսները (6-9-7), հինգերորդը` նիդերլանդցիները (6-7-9): Ընդհանուր մեդալային հաշվարկով առաջին տեղում են ամերիկացիները (23), մեկ պակաս մեդալով նրանց են հաջորդում ռուսներն ու հոլանդացիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ