ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Իսկ քանի՞ մարդ պետք է զոհվեր, որ Յանուկովիչը համարվեր բռնակալ

Իսկ քանի՞ մարդ պետք է զոհվեր, որ Յանուկովիչը համարվեր բռնակալ
21.02.2014 | 16:00

Նախօրեին մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ Սպիտակում, ՈՒկրաինայի նախագահ Վ. Յանուկովիչի անունը կրող հրապարակում, Յանուկովիչի անունով ցուցանակի վրա փակցրել են Եվրամայդանում զոհված Սերգեյ Նիգոյանի անվամբ ցուցանակ:

Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը կայքերից մեկին տված հարցազրույցում դատապարտել է ակտիվիստների այդ քայլը, նրանց հասցեին հնչեցրել գնահատականներ: Այդ հարցազրույցում ուշագրավը, սակայն, Սպիտակի քաղաքապետի աշխարհայացքն է, մտածելակերպը, որը պատճառ է դարձել դատապարտելու ակտիվիստների ակցիան:
«Այսինքն` հարյուր մարդ եթե մահացել է, ուրեմն բռնակա՞լ կա»,- հարցնում է Սպիտակի քաղաքապետը: Այնուհետև, դատապարտելով ակտիվիստների ակցիան, Գագիկ Սահակյանը շարունակում է. «Եթե իրենք մտածում են, որ միջազգային կարգի էքսպերտներ են, բռնակալի կամ մարդասպանի պիտակներ են կպցնում մարդկանց, թող հասկանան` իրենք ով են, իրենց ծագումը հասկանան, նոր նման բաներ ասեն»:
Մեկը հարցնի Գագիկ Սահակյանին` քանի՞ մարդ պետք է զոհվի, որպեսզի երկրի բարձրագույն իշխանության կրողը համարվի բռնակալ: Քաղաքապետի համար փաստորեն հարյուր զոհը քիչ է: Եթե հարյուր զոհը քիչ է ՈՒկրաինայի նախագահին բռնակալ համարելու համար, ապա վեց տարի առաջ, մարտի 1-ին, Հայաստանում, պաշտոնական տվյալներով` տասը քաղաքացու սպանությունը Գագիկ Սահակյանի համար տասն անգամ ավելի քիչ պետք է համարվի, և նա կարող է հանգիստ արդարացումներ գտնել այն ժամանակ հրաման տված բարձրագույն իշխանությանն արդարացնելու համար և Նունե Եսայանի ոգով դատապարտի հենց զոհերին:
Միգուցե պետք չէ ոգևորվել, հիանալ այսօր ՈՒկրինաայում տեղի ունեցող իրադարձություններով, որոնք հանգեցրել են և դեռ կարող են հանգեցնել ողբերգական դեպքերի աճին, բայց դրանից բռնակալի, բռնության էությունը չի փոխվում, ու դրա համար ո՛չ միջազգային փորձաքննություններ է պետք անցկացնել, ո՛չ էլ փորձագետ լինել: Իսկ քաղաքապետի աթոռին նստելը չպետք է խանգարի աշխարհին հումանիստի հայացքով նայելուն:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 862

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ