«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

«Ոչիշխանական ուժերը պետք է կարողանան մի կողմ դնել իրենց հավակնությունները»

«Ոչիշխանական ուժերը պետք է կարողանան մի կողմ դնել իրենց  հավակնությունները»
25.02.2014 | 00:49

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար)


-Իր ուղերձում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկեց ընդդիմադիր միասնական ճակատ ստեղծել: Ընդդիմադիրների արձագանքն այդ առաջարկությանը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Դա շարունակական գործընթաց է: Րաֆֆի Հովհաննիսյանը վեց-յոթ ամիս առաջ էլ նման առաջարկ արեց և, ըստ էության, դա ժամանակի պահանջն է: Ոչիշխանական ուժերը պետք է կարողանան մի կողմ դնել իրենց հավակնությունները և համախմբված գործել: Այս իրավիճակից դուրս գալու գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ քաղաքական ուժերը միասնական օրակարգով, համախմբված այս ծանր վիճակից երկիրը կարողանան հանել:
-Սակայն ընդդիմադիրները, մեղմ ասած, բավականին վերապահումով մոտեցան այդ առաջարկին:
-Ես չգիտեմ, ով ինչ գնահատական է տվել, բայց համոզված եմ, որ սա շարունակական գործընթաց է, և միայն ուժերի մեկտեղմամբ կարելի է իրավիճակից ելքեր գտնել: Իսկ ով ինչպես է մեկնաբանում, պայմանավորված է իր քաղաքական ճաշակով և դաստիարակությամբ:
-Խորհրդարանական ոչիշխանական ուժերը կհամախմբվե՞ն այդ «ճակատում»:
-Լավ կլինի, որ իշխանությունը նախ գիտակցի պահի լրջությունը: Եթե ասում ենք՝ մեծ համախմբում, նկատի ունենք նաև իշխանությանը: Բայց իշխանությունը պիտի իրավիճակը ճիշտ գնահատի: Եթե շարունակի այս թափով ու այս ծրագրով առաջ գնալ, նշանակում է՝ ճիշտ չի գնահատում, թե Հայաստանում ինչ է կատարվում: Եթե իշխանությունն ուզում է միայնակ շարունակել «ապահով Հայաստան» կառուցել, իհարկե, ընդդիմությունը պետք է միավորվի։ Այս անգամ, վստահ եմ, բավարար ռեսուրս ունի արմատական փոփոխություններ կատարելու և իշխանափոխություն իրականացնելու համար:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1505

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ