ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Մրցելու ենք I խմբում

Մրցելու ենք I խմբում
25.02.2014 | 11:46

Ֆրանսիական Նիցցա քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի 2016 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: I խմբում, որտեղ հայտնվել է Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, մեր մրցակիցներն են լինելու Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի, Ալբանիայի հավաքականները: Այստեղ է նաև առաջնության կազմակերպիչ երկրի՝ Ֆրանսիայի ընտրանին, սակայն նրա հետ հանդիպումներն ընկերական բնույթ կկրեն, բնականաբար, աղյուսակում խմբերի դասավորության վրա էլ ազդեցություն չեն ունենա:
Արդեն իսկ հնչում են դատողություններ մեր խմբի բարդ լինելու մասին, սակայն ոչ մեկին էլ հավատ չընծայեք. որ խմբում էլ հայտնվեինք, միևնույն է, մեզ համար բարդ էր լինելու: Այնպես որ՝ մնում է միայն խաղալ ու փորձել հարց լուծել. եթե ոչ խմբից դուրս գալու, ապա գոնե արժանավայել խաղալու: Գոնե այս վերջինը լուծելիք խնդիր է:
Ավելացնենք, որ մեր ընտրանու առաջին հանդիպումն այս տարի է՝ սեպտեմբերի 7-ին, Դանիայի հավաքականի հետ, մրցակցի դաշտում: Խմբային ավարտական հանդիպումն արդեն Հայաստանում է՝ Ալբանիայի ընտրանու հետ: Հուսանք, որ 2015-ի հոկտեմբերի 11-ը տրամադրություն բարձրացնող կլինի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ