Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ՈՒկրաինայում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը

ՈՒկրաինայում մեկնարկել է նախագահի թեկնածուների գրանցումը
25.02.2014 | 11:58

ՈՒկրաինայում արտահերթ նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը կավարտվի մարտի 30-ին: ԿԸՀ փաստաթղթերի հանձնման վերջնական ժամկետը ապրիլի 4-ին է: Նախագահի հավանական թեկնածուներն են «ՈՒդար» կուսակցության ղեկավար, հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն, «5» հեռուստաալիքի սեփականատեր, գործարար Պյոտր Պորոշենկոն, «Բատկիվշչինայի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը, «Սվոբոդա» կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոկը: Շրջանառվում է նաև նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի անունը, թեև նրա փաստաբանն ասել է, թե Տիմոշենկոն այս ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարություն չի արել:
Արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 25-ին:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ