ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բենեդիկտոս XVI-ը հերքել է

Բենեդիկտոս XVI-ը հերքել է
27.02.2014 | 13:31

Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ը հերքել է անցած տարվա փետրվարին գահը լքելու պատճառների մասին շշուկները, գրում է La Stampa-ն:
Մամուլում շշուկներ էին հայտնվել, որ պապը հեռացել է մանկապղծության հետ կապված աղմկալի սկանդալի և անձնական նամակագրությունից փաստաթղթերի արտահոսքի պատճառով: Բենեդիկտոս XVI-ի խոսքով` ինքը չի լքել նավը փոթորկի ժամանակ, այդ պատճառով սկզբում սպասել է` մինչև այդ հարցերի հետ կապված պարզաբանումներն ավարտվեն, որից հետո է հայտարարել իր որոշման մասին:
La Stampa-ի թղթակցի նամակին ի պատասխան` նախորդ պապը հայտնել է, որ գահից հեռացել է սեփական նախաձեռնությամբ, զգալով, որ չի կարող այլևս զբաղեցնել այդ պաշտոնը` տարիքից ելնելով: «Չեն կարող կասկածներ լինել իմ հեռանալու հիմնավորումների առնչությամբ,- ասել է նա:- Դրան վերաբերող բոլոր ենթադրություններն աբսուրդային են»:

Դիտվել է՝ 1468

Մեկնաբանություններ