ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Վազգենի ժամանակը

Վազգենի ժամանակը
04.03.2014 | 00:40

Լևոն Տեր-Պետրոսյանը երրորդ հանրապետության խորհրդանիշն է:
Վազգենը` բանակի: Գերագույն խորհրդի հանձնաժողովի նախագահ էր` ինքն էր անձնավորում զինված ուժերը: Նախագահի խորհրդական` նույնը: Սյունիքի «փոխարքա»` էլի: Պետական նախարար` դարձյալ: Պաշտպանության նախարար` բնականաբար: Վարչապետ` ինքնին:
Եվ դա անկախ հեռուստա-ռադիո-թերթային հիշատակումներից: Ինչ ուզում է գրեն: ՈՒմ ինչ ուզում է համարեն: ՈՒմ ուզում են` «մոռացության տան»: Մեկ է: Հիշողությունը արյամբ է հասնում ուղեղին, հետո իր «տեղը գտնում» անձի… ողնաշարում:
ՈՒ Սպարապետ նրան մամուլը չէ, որ կոչել է: Նրան էդպես են զգում: Ոչ թե գիտակցում են-ընդունում են… Չէ: Զգում: Իսկ զգացողությունը հարաբերական չի լինում:
Վազգենն ու բանակը փոխադարձորեն ստեղծեցին միմյանց: ՈՒ կայացան: ՈՒ հետո նաև պետության կայացմանն օժանդակեցին: ՈՒ բանակի ցանկացած տոնի առթիվ Վազգենի տոնն ու Վազգենի բանակի տոնն է պետք շնորհավորել:
…Մարդիկ ինչ-որ անհայտ, չտեսնված-չլսված զգայարանով ինչ-ինչ բաներ են զգում ու փորձում փոխանցել մեզ:
Ո՞Ւմ մտքով կանցներ, որ Վազգենը կարող էր դժգոհել… իր ժամանակից: ՈՒ անկեղծորեն խոստովանել. «Իմ բյուջեն 2000 թվինը կլինի, գիտե՞ս` ինչ եմ անելու: 10, 20, չէ, 30 տարվա ծրագիր եմ գրելու, որ էս ժողովուրդը տեսնի` երկիր ունի, վարչապետ ունի, պետություն ունի, որ էս ժողովուրդը սկսի հարգել իր երկիրը, իր պետությունը, ինքն իրեն: Էս երկիրը տարածաշրջանի կենտրոնն է լինելու: Կարծում են` մեր տեղը, դիրքը վատն է, ո՞վ է հնարել, շատ լավն է, օգտագործել չենք կարողանում: Մտածել է պետք: Խոսքս հիշեք, էս երկիրը իրեն թափ է տալու, ոտքի է կանգնելու, ու ինչ ուրիշները 100 տարում են արել, մի քանի տասնամյակում է անելու: Ինձ միայն ժամանակ է պետք: Էս իմ ժամանակը չի, որ ապրում եմ: Ինձ իմ ժամանակն է պետք»:
Վազգեն Սարգսյանի ժամանակը: Իսկ ո՞վ գիտի, թե երբ է իր ժամանակն ընդհանրապես:
Վազգեն Սարգսյանի ժամանակը սկսվում է 1958 թվականի մարտի 5-ից ու շարունակվելու է այնքան, որքան հայ մարդը ինքնապաշտպանության կարիք կունենա, որքան կշարունակվի հայ գիրը, որքան մարդն ընդհանրապես ոգու անհրաժեշտությունը կզգա:
Շատերն այսօր իրենք իրենց, իրենց կամ Վազգենի մտերիմներին հարց են տալիս. «Ի՞նչ կաներ Վազգենն այսօր, եթե ողջ լիներ»:
Պատասխանեմ բոլորի փոխարեն.
-Եթե Վազգենը ողջ լիներ, մենք բոլորս վաղուց արդեն կապրեինք բոլորովին այլ Հայաստանում:


Այդին ՄՈՐԻԿՅԱՆ
2008 թ.

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ