«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Մեդվեդևը կամրջում է Թամանյան թերակղզին ու Ղրիմը

Մեդվեդևը կամրջում է Թամանյան թերակղզին ու Ղրիմը
03.03.2014 | 23:55

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Կերչի նեղուցում տրանսպորտային միջանցք կառուցելու հանձնարարական է ստորագրել, որով Թամանյան թերակղզին պետք է կապվի Ղրիմին: Մեդվեդևը շեշտել է, որ դա Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև պարտադիր պայմանավորվածություններից է և որևէ մեկի կողմից չեղյալ չի համարվել: Մեդվեդևը ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին հանձնարարել է շարունակել Ղրիմին ֆինանսական օգնություն ցուցաբերելու աշխատանքները:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ