Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հայտնի է գրականության FOLIO մրցանակի առաջին դափնեկիրը

Հայտնի է գրականության FOLIO մրցանակի առաջին դափնեկիրը
11.03.2014 | 13:04

Մարտի 10-ին հայտնի է դարձել բրիտանական գրականության FOLIO մրցանակի դափնեկիրը: Նա ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսն է:

Սոնդերսը պարգևատրվել է «Տասներորդ դեկտեմբերը» պատմվածքների ժողովածուի համար:
FOLIO ամենամյա մրցանակը շնորհվում է անգլիալեզու լավագույն ստեղծագործության համար, որը հրապարակվել է Մեծ Բրիտանիայում, նախորդ տարվա ընթացքում:
FOLIO-ի դափնեկիր է դառնում ցանկացած երկրի գրող: Մրցանակի գումարային արժեքը կազմում է 40 հազար ֆունտ:
Սիրակուզայի համալսարանի պրոֆեսոր Ջորջ Սոնդերսը պատմվածքների, վիպակների, էսսեների և մանկական գրքերի հեղինակ է, պարգևատրվել է բազմաթիվ գրական մրցանակներով:
Անցյալ շաբաթ Սոնդերսի «Տասներորդ դեկտեմբեր» գիրքը, որպես լավագույն պատմվածքների ժողովածու, արժանացել էր ամերիկյան մրցանակի:

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ