Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ֆիալկա ՀԱԽԻՆՅԱՆ. Աստված հասարակ ժողովրդի հետ

Ֆիալկա ՀԱԽԻՆՅԱՆ. Աստված հասարակ ժողովրդի հետ
13.03.2014 | 11:57

ՀՀ քաղաքական դաշտի օր-օրի նեղացող, իրար գումարվող, իրարից ապահարզան պահանջող, ամուսնության առաջարկ անող ու էդ առաջարկն ընդունող կուսակցությունների գլխավերևում թունավոր գազեր են հավաքվում, որ առաջանում է իրար վրա շնչել-արտաշնչելու արդյունքում:Հ ՀԿ-ի «շեն օջախի» պատերը խոր ճաքեր են տվել, փլուզման վտանգի տակ են: Առավել «շուստրիները» ինչ մի խառնվել են խառնվել իրար: Ուշացածերն էլ ընկել են հրմշտոցների մեջ: Մի խոսքով, քաղաքական դաշտը շա՜տ խառն ու պայթունավտանգ, գազակալած վիճակում է: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:
Աստված հասարակ ժողովրդի հետ:

Դիտվել է՝ 3301

Մեկնաբանություններ