Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Բուլղարահայոց թեմի Առաջնորդական տեղապահը իր երախտիքն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին

Բուլղարահայոց թեմի Առաջնորդական տեղապահը իր երախտիքն է հայտնել Շվեյցարիայի դեսպանին
16.03.2014 | 15:09

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը պաշտոնական նամակով, ուղղված Բուլղարիայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան տ-ն Ռեգինա Էշերին, բուլղարահայ համայնքի անունից իր երախտիքն ու գոհունակությունն է հայտնել Շվեյցարիայի կառավարության որոշման կապակցությամբ, որով ՄԻԵԴ Գերագույն պալատում պիտի բողոքարկվի Փերինչեքի գործով Եվրոպական դատարանի տխրահռչակ որոշումը, տեղեկացնում են Բուլղարահայոց թեմի մամլո դիվանից: «Սույն գրությամբ, ի դեմս Ձեզ՝ հանուն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի, մեր երախտիքն ու գոհունակությունն ենք հայտնում Շվեյցարիայի կառավարությանը՝ վերոհիշյալ որոշման կապակցությամբ»,- ասված է նամակում:

Հոգեշնորհ Հայր սուրբը ողջունում է Շվեյցարիայի կառավարության կեցվածքը Ցեղասպանության մերժողականության դեմ: «Շվեյցարիայի կառավարության նման որոշումը ցույց է տալիս նրա կեցվածքը Ցեղասպանության մերժողականության դեմ՝ հանուն խտրականության ու անհանդուրժողականության վերացման և ընդդեմ մարդկության հանցագործությունների կանխման»,- իր նամակում նշում է Առաջնորդական տեղապահը:
Գրության վերջում հոգեշնորհ հայր Աբգար վարդապետը դեսպանին է փոխանցել իր օրհնանքը եղբայրական Շվեյցարիայի ժողովրդին, կառավարությանը և անձամբ Նորին գերազանցություն դեսպան տ-ն Ռեգինա Էշերին:


«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

Դիտվել է՝ 1521

Մեկնաբանություններ