ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ղրիմի հանրաքվեում քվեարկում են նաև թաթարները

Ղրիմի հանրաքվեում քվեարկում են նաև թաթարները
17.03.2014 | 11:43

Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում անցկացվում է հանրաքվե, որտեղ թերակղզու բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը՝ երկրի կարգավիճակի վերաբերյալ։ Հանրաքվեի է դրված երկու հարց. «Դուք կո՞ղմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով» և «Դուք կո՞ղմ եք 1992 թվականի Ղրիմի Հանրապետության սահմանադրության գործողության վերականգմանը և որպես ՈՒկրաինայի մաս Ղրիմի կարգավիճակին»: Թերակղզում ձևավորվել են 27 տարածքային ընտրատեղամասեր և 1 205 տարածքային հանձնաժողովներ, որոնցից 192-ը՝ Սևաստոպոլում: Քվեարկության համար տպագրվել է 1 512 725 քվեարթերթիկ՝ ձայնի իրավունք ունեցող ընտրողների թվի համապատասխան: Քվեաթերթիկները եռալեզու են՝ ռուսերեն, ուկրաիներեն, թաթարերեն: Քվեարկությունը կանցկացվի ժամը 8.00-ից մինչև 20.00-ն։ Առաջին պաշտոնական արդյունքները կհրապարկվեն արդեն ասօր, վերջնական տվյալները հայտնի կդառնան մարտի 17-ին: Հանրաքվեն դիտարկում են 70 դիտորդներ 23 երկրներից՝ Լեհաստանից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, Հունգարիայից, Հունաստանից, Իտալիայից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Իսրայելից: Դիտոդները Եվրախորհրդարանի, ազգային խորհրդարանների պատգամավորներ են, միջազգային իրավունքի փորձագետներ: ՌԴ-ն ներկայացնում են Պետական Դումայի և Դաշնության խորհրդի պատգամավորները:

Ընտրական տեղամասերում քվեաթերթիկներ են տալիս նաև նրանց, ովքեր չկան ցուցակներում, այդ թվում այլ երկրների քաղաքացիների՝ Facebook-ում գրել է լրագրող Եկատերինա Սերգացկովան: Նրա խոսքով՝ ինքը, որ Ռուսաստանի քաղաքացի է, ստացել է քվեաթերթիկը հետևյալ խոսքերով՝ «Դե քանի որ այստեղ ապրում եք, կարող եք քվեարկել»: Ցուցակները հսկող կինը, չգտնելով լրագրողին ցուցակներում, ավելացրել է նրա ազգանունը մեկ այլ ցուցակում:
Մեկ այլ ականատեսի խոսքերով՝ շատերը չկան ցուցակում, սակայն դա խնդիր չի առաջացնում, տեղում պատճենահանում են անձնագիրը և մտցնում հավելյալ ցուցակներ:
korrespondent.net-ի հաղորդմամբ՝ հանրաքվեի ընթացքում քարոզարշավի արգելքի մասին օրենքները չեն պահպանվում. փողոցներում ռուսական դրոշներով մարդիկ են, ովքեր համերգներ են անցկացնում, հրապարակներում տեսահոլովակ են ցուցադրում՝ «Արի՝ քվեարկիր ֆաշիզմի վտանգի դեմ»: Կան շատ պաստառներ՝ Ռուսաստանի օգտին քվեարկելու կոչով:
Ղրիմի նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է, որ Ղրիմում այսօրվա հանրաքվեն չի բողոքարկվի, և Ղրիմը կդառնա ՌԴ-ի մաս:
ՈՒկրաինայի Սահմանադրական դատարանը մարտի 11-ին Ղրիմի հանրաքվեի անցկացման մասին որոշումը ճանաչել է հակասահմանադրական:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ