ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Աթոռն էլ չի մնալու

Աթոռն էլ չի մնալու
21.03.2014 | 00:10

Միջազգային հանրությունն ուշադրությունը բևեռել է ուկրաինական զարգացումների վրա, աշխարհը մեծ տագնապով հետևում է` ի՞նչ կլինի, չէ՞ որ համաշխարհային պատերազմները հենց այսպես են սկսվում. մինչև ո՞ւր կհասնի կողմերի «սառը» պատերազմը, ինչ-որ «իքս» պահից արդյոք այն շատ չի՞ «տաքանա»: Ի՞նչ է անելու Հայաստանը: Ի՞նչ է լինելու Ղարաբաղի հետ:
Ճակատագրական հարցեր, որոնք, որքան էլ պարադոքսալ են, քաղաքական «հրաշալի» քառյակին ամենևին չեն հետաքրքրում:
Ամենևին ու բացարձակ հասկանալի չէ նաև, թե ինչ է մտածում երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավար Ծառուկյանն այս բոլոր գործընթացների մասին: Ինչ այլընտրանքային լուծումներ է առաջարկում իրեն այլընտրանք հորջորջած այս ուժը` անչափ կենսական, ճակատագրական հարցերում:
Եվ ընդհանրապես, ո՞ւր է ԱԺ երբեք չեկող, միայն «հրաշալի» քառյակի հետ գերգաղտնի հանդիպումների մասնակցող Ծառուկյանը, ինչո՞ւ հանդես չի գալիս յուր «տեսլականներով»:
Թե՞ իրեն ոչ մեկը չի ասել, որ աշխարհում, ՈՒկրաինայում, Ղրիմում, Ռուսաստանում, Ղարաբաղում, Հայաստանում, բացի վարչապետի հրաժարականից, էլի խնդիրներ կան, ու եթե այդ խնդիրները չլուծվեն, ինքն ու Զուրաբյան Լևոնը, «կալբասնոցում» վերջինիս ծնունդը նշելուց հետո, չեն կարողանալու վարչապետի աթոռը վերցնել Ռոբերտ Քոչարյանի, իսկ իրականում` Գագիկ Ծառուկյանի համար:
Որովհետև էդ հարցերի չլուծվելու դեպքում աթոռն էլ չի մնալու:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1175

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ