Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նկարիչների 21 ընտանիք` «Սերունդներ» ցուցահանդեսում

Նկարիչների 21 ընտանիք` «Սերունդներ» ցուցահանդեսում
24.03.2014 | 18:11

Նկարիչների միությունում բացված է «Սերունդներ» խորագրով ցուցահանդեսում ներկայացվում է, նկարիչների 21 ընտանիք, որոնք ունեն երեք սերունդ, այսինքն` պապ, որդի, թոռ, անգամ ծոռ: «Երեքը պարտադիր պետք է լինի: Եթե երկու սերնդի նկարիչների ներկայացնեինք, հինգ ցուցասրահը չէր բավականացնի», մեզ հետ զրույցում ասաց ցուցահանդեսի համակարգող ԳԵՎՈՐԳ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, նկատելով, որ սերունդների կապը արվեստի ոչ մի ճյուղում այսքան ընդգրկուն չէ, կան հայր-որդի, բայց մինչև 3, 4-րդ սերունդ չի հասնում:

Նկարելու ունակությունը գուցե ժառանգաբար փոխանցվում է, ձեռագրերը սակայն տարբեր են:
Առաջին անգամ է նման ցուցահանդես բացվել Հայաստանում: Խորհրդային Միության երկրներում երբևէ չի եղել: Սա Գևորգ Բաղդասարյանի նախաձեռնած երկրորդ ցուցահանդեսն է: Անցյալ տարի բացված ցուցահանդեսը կրել է «Ձիեր» խորագիրը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ