ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Մի՛ փնտրեք տրամաբանություն մեծ տերությունների քաղաքականության մեջ»

«Մի՛ փնտրեք տրամաբանություն մեծ տերությունների քաղաքականության մեջ»
26.03.2014 | 14:20

ՀՀ առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանին այսօր, մամուլի ասուլիսի ժամանակ ուղղված հարցերը բազմաբնույթ էին` սիրիահայերի մասին մտահոգություններից մինչև Մաքսային միությանն ՀՀ-ի միանալու մասին որոշում, Լեռնային Ղարաբաղի հարց, ՀՀ առաջին նախագահի մոտեցումները ՀՀ ընթացիկ քաղաքականությանը, նրա և ներկայիս նախագահի իրականացրած արտաքին քաղաքական կուրսերի միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին` Ժիրայր Լիպարիտյանը նշեց, որ շատ բարդ պատերազմ է. այն և՛ կրոնական է, և՛ ազգային, և՛ տարածաշրջանային ուժերի մրցակցություն է, և՛ մեծ պետությունների մրցակցություն: Նա կարծիք հայտնեց, որ այնտեղի մեր իշխանությունները, Կիլիկիո կաթողիկոսությունը պետք է քայլեր ձեռնարկեն վտանգները չեզոքացնելու ուղղությամբ: Սակայն, Ժիրայր Լիպարիտյանի դիտարկմամբ, նրանք այնպես են ներկայացնում իրավիճակը, որ թվում է, թե ոչ մի վտանգ էլ չկա: Նա ուշադրություն հրավիրեց հատկապես կարևոր նշանակություն ունեցող հալեպահայ համայնքի մասին տարածվող տեղեկատվությանը, որում նվազեցվում է վտանգի աստիճանը: Ժիրայր Լիպարիտյանը Քեսապում, Հալեպում կատարվածը չի դիտարկում սիրիական խնդրի համատեքստում: Նա հիշեցնում է, որ շուրջ 50-60 տարի է, ինչ մեր ժողովրդի մի մասն ապաստան է գտել Մերձավոր Արևելքի երկրներում:
Ժիրայր Լիպարիտյանը կարծում է, որ հենց այնտեղի հայկական կուսակցություններն են մտահոգ, որ ժողովուրդը չմեկնի, քանի որ այդպիսով իրենց գոյությունը կդառնա անիմաստ: Ժիրայր Լիպարիտյանը նշեց, որ թե՛ ՀՀ, թե՛ ԼՂ իշխանությունները պետք է քննության ենթարկեն այսօր Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող հայերի հարցը և ցուցաբերեն պետական մոտեցում, ոչ թե հարցի նկատմամբ ցուցաբերեն հատվածական մոտեցում և նայեն բարեգործական տեսանկյունից:
Ժիրայր Լիպարիտյանն ահազանգում է, որ մեր ժողովրդի համար ստեղծված է արտասովոր և վտանգավոր կացություն, և ինքը մտահոգված է, որ այնտեղ մարդիկ չզոհվեն: Ինչ վերաբերում է գերտերությունների, մասնավորապես` ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա ՀՀ առաջին նախագահի խորհրդականի կարծիքով` միշտ չէ, որ պետք է նրանց քաղաքականության մեջ փնտրել տրամաբանություն:
«ԱՄՆ-ի համար ո՛չ ՀՀ-ն է կարևոր, ո՛չ ԼՂ-ն, ո՛չ Սիրիան, ո՛չ Լիբանանը: Սրանք բոլորը մանրամասնություններ են ԱՄՆ-ի համար: Դրա համար էլ իրենք գլոբալ քաղաքականություն են մշակում` առաջ քաշելով աբստրակտ գաղափարներ, ինչպես` ժողովրդավարությունն է, առանց մտածելու, թե հետևանքներն ինչ կլինեն»,- նշեց Լիպարիտյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ