ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Շտեֆան Ֆյուլե. Ասոցացման համաձայնագրի առաջարկը բխում է այդ երկրների զարգացմանը նպաստելու խոր ու անկեղծ ցանկությունից

Շտեֆան Ֆյուլե. Ասոցացման համաձայնագրի առաջարկը բխում է այդ երկրների զարգացմանը նպաստելու խոր ու անկեղծ ցանկությունից
01.04.2014 | 12:47

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն, Ասոցացման համաձայնագիր առաջարկելով Արևելյան գործընկերներին, չի առաջնորդվել աշխարհաքաղաքական պատկերացումներով:

Ինչպես հաղորդում է euplus.info կայքը՝ Ֆյուլեն մարտի 31-ին, Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստում՝ հարևանության եվրոպական քաղաքականության և այդ քաղաքականության անդամ երկրների՝ 2013-ին գրանցած առաջընթացի վերաբերյալ Եվրահանձնաժողովի հաշվետվությունների քննարկումների շրջանակում: «Դա բխում է երկրների զարգացմանը նպաստելու խոր ու անկեղծ ցանկությունից: ՈՒկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու մեր առաջարկը պատասխանն է այդ երկրների ինքնիշխան ընտրության, որը հիմնվում է Հելսինկյան սկզբունքների վրա», - հայտարարել է Ֆյուլեն: Նա նշել է, որ ԵՄ-ն ամենասկզբից կողմ է եղել Ռուսաստանի հետ քննարկումներին՝ փորձելով բացատրել, որ Ասոցացման համաձայնագրերը չեն կառուցվում Ռուսաստանի հետ այդ երկրների հարաբերությունների հաշվին, իսկ ԵՄ-ն շահագրգիռ է Արևելյան գործընկերների՝ Մոսկվայի հետ ավանդական հարաբերությունների պահպանման հարցում:

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ