Լեհական Ցեխանովո քաղաքում մեկնարկեց ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մեր ընտրանին ներկայացված է ամբողջ կազմով` ութ մարզիկ: Երեկ մրցումների առաջին օրն էր: Հայաստանից մրցահարթակ էին դուրս գալու միանգամից երկու մարզիկ` 50 կգ քաշայիններ Մարզպետ Մինասյանն ու Համլետ Մնացականյանը: Առաջնությանը մասնակցում են նաև մեր ծանրորդուհիները: Ճիշտ է, ոչ լրիվ կազմով և, ի տարբերություն տղաների, ակնկալիքները նրանցից առանձնապես մեծ չեն, բայց ունենք այն, ինչ ունենք:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ