Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ախորժակիդ՝ քացախ

Ախորժակիդ՝ քացախ
29.04.2014 | 00:27

Հովիկ Աբրահամյանի և որոշ նախարարների կառավարություն մուտքով հաճախ է տեսակետ հնչում, թե Ռոբերտ Քոչարյանի կադրերը վերստին վերականգնվում են` նրա համար ճանապարհ հարթելով: Սակայն իրականում, ինչպես մեր աղբյուրը փաստեց, այլ նպատակով է վերջիններիս մի տանիքի տակ հավաքել Սերժ Սարգսյանը:
Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից հետո, երբ նա «կսմթեց» երկրի ղեկավարին, ակնարկելով, թե իր կառավարման տարիներին այսօրվա բարձր պաշտոնյաներն ընդամենը իր «ձեռքի» տակ նախարարներ էին աշխատում, խոսում է նրա չափից դուրս մեծ հավակնությունների մասին: Մեր աղբյուրի պնդմամբ, այսօր Սերժ Սարգսյանը նպատակ ունի Քոչարյանին հասկացնելու, որ եթե նա կարծում է, թե իր կադրերը եկան, ինքն էլ նրանց հետ վերադառնալու է, սխալվում է: «Հիմա այդ կադրերը իմ խոսքից դուրս ոչինչ չեն կարող անել: Այնպես որ, կադրերը եկել են, բայց դու չես գալու: Սա է կադրային այս քաղաքականության հիմքում»,- նշեց մեր աղբյուրը` փաստելով, որ նրանց հարաբերություններում հերթական բաժանարար գիծն է քաշվելու:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ